-Կյանքը դիկտատոր է։ Ավելի վատ վիճակում մարդիկ չեն ուզում ապրել, բայց չեն կարող կյանքից հեռանալ։ Շատ քչերն են կամովին հրաժեշտ տալիս։ Այսօր ինձ ապրեցնում է Հայաստանի շարժումը, թեպետ այն զարմանալի ձեւով միշտ ինձ հետ է եղել, իմ մեջ։ Թիֆլիսում ծնված՝ հենց նեղն էի ընկնում, ասում էի՝ Հայաստանում կհանգստանամ։ Մի վանք կմտնեմ՝ կհանգստանամ։ Վայրիվերո կյանք եմ ունեցել, հատկապես՝ Հայաստանից դուրս։ -Դուք բազմաժանր ստեղծագործող եք՝ գրականություն, նկարչություն, թատրոն, կինո, երաժշտություն, ո՞րն է ավելի գրավիչ եղել ձեզ համար։
-Կյանքը, կյանք, որի մեջ խրվում ես, ուզում ես ճիշտ լինի, չի ստացվում։ Նկարչությունը, կինոն, թատրոնը պարտադրված են ինձ, ես ուրիշ ձեւ չունեմ. մատներս սա են, ես չեմ կարող հաստացնել, փոխել չեմ կարող ինձ։ Ես ծնվել եմ՝ 5 տարեկանից արվեստի մեջ եմ եղել, մտել եմ արվեստի խոռոչները։ /հատված <<Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ>> գրքից
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207342266413409&set=a.3153679119417.2133477.1188344132&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



