Վրաստանի նախագահը հղի կնոջ է փրկելBarometer.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեքշաբթի փրկել է կողաշրջված մեքենայում հայտնված հղի կնոջը, փոխանցում է "Գրուզիա օնլայն"-ը։

Ականատեսներից ռեժիսոր Գիգի Քիթիան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է նախագահը մեքենայի միջից դուրս հանում կնոջը.

"Ես սարսափելի վթարի ականատես եմ եղել։ Կողաշրջված մեքենայից հղի կնոջն օգնել է հանել նախագահը, ով պատահաբար այդ ամենի ականատեսն էր դարձել։ Նախագահը փորձում էր գործի դնել մեքենայից հանած կրակմարիչը: Վթարը տեղի է ունեցել գազալցակայանի մոտ, և չնայած վտանգի աստիճանին՝ նախագահը չի շրջանցել այն",- գրել է նա։

Քիթիայի խոսքով՝ մեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ չսպասելով շտապօգնության ժամանմանը։ Եվս մեկ մարդ, ով նստել է վարորդի կողքին, մեծապես տուժել է վթարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել