Ընտրական գործընթացը հանդիսանում է ժամանակակից պետությունների ժողովրդավարական կյանքի անքակտելի բաղադրիչը։ ԱՄՆ-ի աղմկահարույց նախագահական մրցավազքին զուգահեռ, որ գրեթե հեռուստատեսային շոուի ֆորմատով է անցնում, Ղազախստանում անցան ոչ այդքան գովազդված, բայց ոչ պակաս հետաքրքիր խորհրդարանական ընտրություններ։

Ղազախստանի Հանրապետության քաղաքական ճակատագիրը 20-րդ դարում ողբերգական բնույթի է․ զանգվածային տեղահանումներ, ինտելկտուալ էլիտայի ռեպրեսիաներ, բնիկ բնակչության ցեղասպանություն․․․ Խորհրդային տոտալիտար ապարատը երկր ողջ տարածքը վերածեց մի մեծ կալանավայրի։ Երկրի հսկայական տարածքում խորհրդային մեքենան ստեղծեց մահաբեր զենքերի փորձադաշտերի ցանց, որոնք արևմտյան ժողովրդավարական պետություններին ահաբեկելու համար էին։ 

20-րդ դարը նաև դարձավ էկոլոգիական աղետների դարաշրջան։ Անմիտ ու անհեռատես ագրարային քաղաքականության արդյունքում, որի ժամանակ ոչնչացվեց երկրի անասնաբուծական պոտենցիալը, սովորական ֆերմերներից խլում էին անասունն ու փոխանցում էին այն հանրային սեփականություն։ սեփականատիրոջ կորուստը բերեց անասունի անկման աննախադեպ մասշտաբների, ինչը դարձավ սովի պատճառ Ղազախստանում։ 20-րդ դարի կեսերին, անմշակ հողերի յուրացամն ընթացքում, ոչնչացվեց հարթավայրային սևահողի բարակ շերտը, ինչպես նար ղազա ժողովրդի մշակութային արժեքների հասկայական չափաբաժին՝ թումբեր ու բալբալ կոչվող քարե արձաններ։ Ջրային ռեսուրսների իռացիոնալ շահագործումը Ղազախստանի սահմանակից Ուզբեկական ԽՍՀ-ում բերեց Արալյան ծովի ջրազրկման։ Արալի չորացման արդյունքում մահացավ ձկնորսությունը, իսկ մերկացած հատակը դարձավ ավազե փոթորիկների ու անապատների տարածման աղբյուր։ 

Հենց այսպիսի ծանքր քաղաքական ծանրոցով Ղազախստանը ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականին թևակողեց անկախ զարգացման ուղի։ Սակայն 25 տարվա անկախության արդյունքում կուտակված դրական փորձը թույլ է տալիս ասել, որ չնայած այդ ամենին, Ղազախստանըը միշ ձգտել է «Per aspera ad astra»-ի՝ դժվարությունների միջով դեպի աստղեր։ Սա հաստատվում է այն փաստով, որ հենց ղազախստանն է հանդիսանում բազմաթի միջազգային ինտեգրացիոն նախաձեռնությունների հեղինակ՝ իր ինքնիշխանության գոյության ողջ ընթացքում և հանդիսանում է վստահելի գործընկել Եվրոպական Միության համար։ 

2016 թվականի խորհրդարանական ընտրությունները դարձան որոշիչ ներդրում՝ ժողովրդավարության շինարարության հարցում։ Ինչպես ԵՄ-ի անդամ բոլոր պետություններում անցկացվող Եվրոխորհրդարանի ընտրություններին, Ղազախստանում ևս կիրառվում է պրոպորցիոնալ ընտրական համակարգ, որտեղ ընտրողները տալիս են քվեն առավել պոպուլյար կուսակցությանն ու դրա պոտենցիալ թեկնածուներին։ Նման համակարգը իհարկե միանգամկց չի կառուցվել երկրում, բայց սա էլ արդեն 3-րդ գումարման խորհրդարանն է, որը ձևավորվում է հենց այս համակարգով և այսօր արդեն կարելի է ապացուցված համարել նման խորհրդարանի արդյունավետությունը՝ այդ թվում վերջին երկու ֆինանսական ճգնաժամերի պարագայում։ 

Անցած գումարման խորհրդարանում ներկայացված էին երեք կուսակցություններ․ կենտրոնամետ «Нур Отан»-ը, ձախ «КНПК»-ը և աջ «Акжол»-ը։ Այսպիսով, ներկայացված էին քաղաքական ուժերի գրեթե բոլոր գամմաները։ Նոր գումարման խորհրդարանում «exit poll»-երի համաձայն, մեծ առավելությամբ (82%-ով) առաջատարն է «Нур Отан»-ը (Հայրենիքի լույսը), որի առաջնորդն է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեվը։ Այս կուսակցության նման պոպուլյարությունը բացատրվում է այն փաստով, որ դրա հետևում ավելի լայն ընտրազանգված է կանգնած, քան ուրիշ կուսկացությունների պարագայում։ «Нур Отан»-ը ստեղծվեց երկրի հզորագույն քաղաքական ուժերի դաշինքի արդյունքում, երբ 2006 թվականին «Отан», «Քաղաքացիական», «Асар» և «Ագրարային» կուսակցությունները որոշեցին միավորել իրենց ռեսուրսները՝ ավելի լուրջ քաղաքական բարձրունքներ նվաճելու նպատակով։ 

Նոր կուսակցության միջոււկը դարձավ «Отан»-ը, որը ներկայացնում էր ոչ պահպանողական հայացքներով մարդկանց, արդյունաբերության ոլորտի ու բանկային սեկտորի ներկայացուցիչների, բժիշկների, ուսուցիչների ու բոլոր նրանց շահերը, ովքեր կողմ էին աստիճանական զարգացման, որը հիմնավծ կլիներ նախորդ սերունդների ավանդույթների ու փորձի վրա։

«Քաղաքացիական կուսակցություն»-ն իր գործունեության ընթացքում հենվում էր խոշոր ներդրումային բիզնեսի աջակցության վրա։ Կուսկացության անդամները առավելապես իրավաբանական ու տնտեսագիտական կրթություն ունեին։ Ինչ վերաբերում է «Асар» կուսակցությանն, ապա այն ներկայացնում էր հանրության ամենաակտիվ շերտերին՝ երիտասարդ ուսանողությանը, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Առանցքային դեր սկսեցին խաղալ «Ղազախստանի գործարար կանանց ասոցիացիայի» անդամները՝ հաջողակ բիզնեսմեն կանայք, կին բժիշկները, կին գիտնականները ու շատ ուրիշներ։ Եվ վերջապես  «Ագրարային կուսկացթյունը» ներկայացնում էր խոշոր ագրոարդյունաբերական հոլդինգների ու առաջին հերթին այդ ձեռնարկությունների աշխատակիցների շահերը։ 

Քանի որ Ղազախստանը պատմականորեն առավելապես ագրարային երկիր էր, ինչը «Нур Отан» կուսակցությանը շոշափելի աջակցություն ապահովեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Միացյալ քաղաքական ճակատի ստեղծումը ընդդիմության շարքերում կրում էր միայն էպիզոդիկ բնույթ ու երբեք հաջողությամբ չէր պսակվում։ 

Ընտրությունների արդյունքում երկորորդ տեղը զբաղեցրեց  (7,22% ձայներով) «Акжол» (Լուսավոր ուղի) կուսակցությունը, որի քաղաքական հայացքներն արտացոլում են Ղազախստանում ձևավորվող միջին խավի շահերը։ Այս կուսակցությունը պայքարում է տնտեսության ազատականացման համարգ ու առաջարկում է հետագա բարեփոխումների կառուցողական ուղը։ «Акжол» ստաբիլ կերպով հավակնում է երկրի բնակչության գործարար հատվածի ձայներին ու հատկապես՝ երիտասարդ գործարարների ձայներին։ 

Երորրդ տեղը՝ 7,17% ձայներով զբաղեցնում է Կոմկուսը (КНПК), որն առավելապես սոցիալ-դեմոկրատական պլատֆորմ ունենալով, ակնհայտորեն հեռու է պահհում իրեն ստալինիզմից ու գերադասում է վերաիմաստավորել Մարքսի ժառանգությունը՝ արդիակկան դիրքերից։

Չարրորդ տեղում՝ 2,05%-ով Ժողովրդա-հայրենասիրական «Ауыл» (Գյուղ) կուսակցությունն է, որը ուղղված է մանր ֆերմերների շահերի պաշտպանությանը, որպիսին հանդիիսանում է Ղազախստանի բնակչության զգալի մասը։ Կուսակցության սոցիալական ուղղվածությունը թույլ է տալիս դասակարգել այն ձախերի շարքին, բայց սեփականատերերի իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը էապես տարբերում է նրանց կոմունիստներից։ Ի սկզբանե այս կուսակցությունը գտնվում էր ընդդիմադիր դիրքերում՝ կենտրոնամետների նկատմամբ, բայց իր գործողություններով ապացուցում էր իր կառուցողականությունը։ Այս կուսակցության խորհրդարրանական խմբակցության աշխատանքը թույլ է տալիս հույս ունենալ գյուղաբնակների կենսամակարդակի հետագա բարելավման։

Ու վերջապես, 5-րդ տեղում է Ղազախստանի համազգային սոցիալ-դեմոկրատական կուսկացությունը՝ 1,21% ձայներով։ Այն ստեղծվել է 2006 թվականին, իսկ դրա առաջնորդ է հանդիսանում Ժարմահան Տույակբայը, ով ավարտելով իր կարիերան պետական ծառայությունում, անցավ ադմինիստրատիվ գործունեությունից՝ բացառապես քաղաքական գործունեության ոլորտ։ 

Ընտրությունների ընթացքում արձաանագրվել են որոշակի խախտումներ, որոնք սակայն առավելապս պատահական ու տեղային բնույթի էին։ Որպեսզի բնակչությունն ուշադրություն դարձեր քաղաքական կուսակցություններին ու ընտրություններին, ԿԸՀ-ն հսկայածաված աշխատանք իրականացրեց։ Բոլոր կուսակցությունները բյուջեից հավասար ֆինանսավորում ստացան, թույլատրված էր նաև հովանավորչական օգնությունը։ Կուսկացությունները սահմանափակված էին մեդիա տարածքի ձևավորման, գովազդային դաշտերի օգտագործման ու եթերային ժամանակի հարցերում, որի նպատակը անբարեխիղճ մրցակցության բացառումն էր։

Նախընտրական փուլի ողջ ընթացքում, համացանցում գործում էին կայքեր, որոնք լուսաբանում էին կուսակցությունների ու ընտրական հանձնաժողովների գործունեությունը։ Ընտրական տեղամասեր մուտք գործելու հնարավորություն ունեին միջազգային դիտորդները, ինչը մյուս գործոնների հետ միասին թույլ է տալիս համարել ըընտրությունները կայացած ու լեգիտիմ։ 

ԵԱՀԿ-ում այս տարի նախագահությունը Ղազախստանի քաղաքական համակարգին աշխատանքի բարձր մակարդակ հաղորդեց՝ ժողովրդական իդեալների, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների տարածման հարցում։ Ընտրությունները ցույց տվեցին, որ Ղազախստանը շարունակում է արդարացնել միջազգային հանրության վստայությունը ու հետևաղականորեն աշխատում է օրենսդրական բազայի կատարելագործման ուղղությամբ, ինչով էլ հիմնականում զբաղվելու է նոր գումարման խորհրդարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել