Վերջերս ցանկացա դիտել «Sharm Holding»-ի կողմից նկարահանված «Poker.am» կինոկատակերգությունը: Բայց 01:37-րդ րոպեից հետո այլևս չցանկացա այն դիտել:
Նկարի վրա կարմիր սլաքով նշել եմ, թե ո՞ր հատվածն ինձ խիստ տհաճություն պատճառեց և վրդովվեցրեց: Հիմա ինձ ո՞վ կբացատրի, ո՞վ կմանրամասնի, թե քարտեզի վրա ԱՐՑԱԽՆ ի՞նչու է ընդգրկված Ադրբեջանի կազմում: Պապենական ճիշտ խոսք կա էլի. «Գողը տնից է լինում...»
Հիմա այս ցուցակից, ո՞վ կմեկնաբանի այդ հայհոյանքին արժանի արարքը: Իմ հերը դրա համար չէ Արցախում արյուն թափել, որ դուք այսօր հեշտ ու հանգիստ ձեր տափակ կատակերգության մեջ ազատագրված հողերը «նվեր տաք» : Առնվազն սրբապղծություն է ձեր կողմից, փարիսեցինե՛ր...
/©Հովազ/
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=428084603927569&set=a.113029195433113.12407.100001780998170&type=1&ref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել