Tert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Գերմանիային ուղղված սպառնալիքներ են հրապարակել սոցիալական ցանցերում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Bild գերմանական պարբերականին:
Նշվում է, որ հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդումները հայտնվել են Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներից ժամեր անց:
Իսլամիստների հաղորդագրություններից մեկում ասվում է. «Դուք ռմբակոծում էիք մեզ արևելքում, այնպես որ մենք ռմբակոծելու ենք ձեզ արևմուտքում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բրյուսելում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/23/isis-germany/1970662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



