Եթե աշխարհում գոյությու ունի մի առասպել, որը երբևէ չի կորցնի իր կենսունակությունը, ապա այն հետևյալի մասին է. դուք պետք է խմեք օրական 8 բաժակ ջուր: Սա ուղղակի սուտ է՝ առանց որևէ գիտական հիմնավորման:
Այդուհանդերձ, յուրաքանչյուր ամառ մեզ հեղեղում են լրատվությամբ, հոդվածներով, որոնք զգուշացնում են` ջրազրկումը վտանգավոր է ու ամենահաս: Նմանատիպ հոդվածները վախ են առաջացնում ու տպավորություն ստեղծում, թե առողջ երեխաներն ու մեծահասակներն իրականում ջրազրկված են, և որ ջրազրկումը հասել է համաճարակային մասշտաբների:
Եկեք մանրամասն ուսումնասիրենք այս պնդումները:
Ես եղել եմ բժշկական առասպելների մասին BMJ (British Medical Journal) գիտական հանդեսի 2007թ.-ի հավաքածուի համահեղինակը: Գրքի առաջին առասպելն այն էր, թե մարդիկ պետք է օրական առնվազն 8 բաժակ ջուր խմեն: Այդ աշխատությունն արժանացավ լրատվամիջոցների ավելի մեծ ուշադրության (նույնիսկ Тhe Times-ի կողմից) քան իմ երբևէ հեղինակած որևէ այլ գիտական աշխատանք: Բայց այն ոչինչ չփոխեց:
Երբ երկու տարի անց մենք հրատարակեցինք բժշկական առասպելների մասին մեկ այլ գիրք, որը կրկին մերկացնում էր այն գաղափարը, թե մեզ օրական անհրաժեշտ է այդ 8 բաժակ ջուրը, ես կարծում էի այն կստիպի մարդկանց չանհանգստանալ: Ես կրկին սխալվեցի:
Շատերը կարծում են, թե այս առասպելի հիմքում 1945 թ.-ին հրատարակած ԱՄՆ պարենի ու սննդամթերքի խորհրդի հանձնարարականն է, որում նշված է, որ մարդիկ օրական 2.5լ ջրի կարիք ունեն: Բայց նրանք անտեսում են նախադասությունը, որը գալիս է անմիջապես հաջորդիվ, որտեղ նշվում է. «Այս չաբաբաժնի մեծ մասը պարունակում է պատրաստի սննդամթերքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




