CeI-AVbWIAA80GgAraratnews.am-ը գրում է.

Վերջին տվյալներով, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը, շուրջ 230 վիրավոր կա: Բելգիական Le Soir պարբերականի տեղեկացմամբ, այս տվյալները կարող են ավելանալ:

Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյունների հետեւանքով 14 մարդ է զոհվել, 106 հոգի վիրավորվել է (հրշեջ-փրկարարների տվյալներն են): Պայթյուններից առնվազն մեկն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Երրորդ՝ չպայթած ռումբը վնասազերծվել է: Պայթյունները տեղի են ունեցել առավոտյան 8-ին:

Իսկ քաղաքի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է եվրոպական հաստատություններից ոչ հեռու, շուրջ 20 մարդ է զոհվել, 130 հոգի վիրավոր է: Պայթյունը որոտացել է առավոտյան ժամը 09:10-ի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել