Armenpress.am-ը գրում է.

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում սակրավորները ևս մեկ տեղադրված պայթուցիկ սարք են պայթեցրել, իսկ մեկ այլ սարք՝ վնասազերծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էորոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ, վիրավորվել է շուրջ 230-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել է որպես ահաբեկչություն:

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել