Լավ է, երբ մարդ սիրում է ինքն իրեն, վատ է, երբ այդ սերը վեր է ածվում եսասիրության և եսակենտրոնության՝ էգոիզմի: Էգոիստ մարդու հետ գրեթե անհնար է ընկերություն անելը: Այդպիսի մարդը երբեք չի կարող լավ ընկեր լինել, քանի որ նա մտածում է միմիայն իր և իր շահի մասին:

Ըստ Վիքիպեդիայի՝

Էգոիզմ կամ Եսասիրություն (լատիներեն՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։

Իսկ գիտե՞ք դուք ինչպիսին եք: Կա՞ ձեր մեջ էգոիզմ թե ոչ: Այս թեստը կփորձի պատասխանել այս հարցին:

(Եվ հիշե՛ք աշխարհում ոչ մի հոգեբանական թեստ չի կարող տալ 100% արդյունք՝ չի կարող լինել 100% ճշմարիտ):

1. Գտնո՞ւմ եք արդյոք, որ աշխարհում ամեն ինչ իր գինն ունի
2. Առանձնահատուկ վերաբերմունք ունե՞ք որևէ կոնկրետ գույնի հանդեպ
3. Ծիծաղո՞ւմ եք երբեմն ինքներդ ձեր վրա
4. Սիրո՞ւմ են ձեզ շրջապատում
5. Մի՞շտ եք զիջում վեճերի ժամանակ
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել