Tert.am-ը գրում է.

Կառավարության հաստատմանը կներկայացվի ժամանակակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդուն՝ Էմմանուել Ճգնավորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը: Տարկետումն առաջարկվում է կառավարությանը տալ մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Նշենք, որ Էմմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականին  ապրիլի 22-ին:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, տարկետումը տրվում է նկատի ունենալով միջազգային և հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, երիտասարդ ջութակահար Էմմանուել Լորիսի Ճգնավորյանի երաժշտական կատարողական արվեստի բնագավառում ծավալած մշակութային գործունեությունը, բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան:

Էմմանուել Ճգնավորյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետումը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել