[ newmag x ted ] Սիրահարվելը գործի հեշտ մասն էNewmag.am-ը գրում է.

Այդ հոդվածը ես տպագրել եմ Նյու-Յորք Թայմսի «Մոդեռն սեր» սյունակում. «Սիրահարվել ինչ-որ մեկին, արա՛ դա»: Հոդվածը հոգեբանական հետազոտության մասին է, թե ինչպես ռոմանտիկ սեր հորինել լաբորատոր պայմաններում: Փորձարկումն արել եմ ինձ վրա:

Պրոցեսը շատ պարզ է: Երկու անծանոթներ իրար` մեկը մյուսից ավելի անձնական 36 հարց են տալիս և հետո նայում իրար աչքերի մեջ՝ 4 րոպե լռելով:

Մի քանի օրինակ բերեմ:

12-րդ հարցԵթե կարողանայիր վաղն արթնանալ նոր որակով կամ կարողությամբ, ի՞նչ կլիներ դա:

28-րդ հարց – Ե՞րբ ես վերջին անգամ ինչ-որ մեկի մոտ լաց եղել: Իսկ մենա՞կ:

Ինչպես տեսնում եք, որքան խորանում են, հարցերն ավելի անձնական են դառնում:

30-րդ հարց (սիրում եմ այս մեկը) – Ասա քո զուգընկերոջը, թե ինչն ես հավանում նրա մեջ, շատ ազնիվ եղիր՝ ասելով բաներ, որոնք գուցե երբեք չասեիր նոր-նոր հանդիպած մեկին:

Երբ տարիներ առաջ սկսեցի այս հետազոտությունը, մի դետալ գրավեց ուշադրությունս. էքսպերիմենտի երկու մասնակիցներ 6 ամիս հետո ամուսնացել էին, և լաբորատորիայի ամբողջ կազմին հրավիրել իրենց հարսանիքին: Ես կասկածանքով էի վերաբերվում այդ կարգի սիրուն, բայց, ինչ խոսք, գայթակղությունը մեծ էր: Երբ ես հնարավորություն ստացա ինձ վրա անել փորձարկումն՝ ինչ-որ մեկի հետ, որին ճանաչում էի, բայց ոչ այդքան լավ, չէի սպասում, որ կսիրահարվեմ:

Հոդվածի հրապարակումից հետո հանրային ուշադրությունը մեծ էր:

Ես սկզբում մերժում էի հարցազրույցների և մեդիայում միասին հայտնվելու բոլոր հրավերները: Հետո հասկացա. մարդիկ չէին ուզում պարզապես իմանալ՝ էքսպերիմենտն աշխատե՞ց, թե՞ ոչ: Նրանք ուզում էին իմանալ՝ իսկապե՞ս հաջողվեց ստեղծել իրական սեր, որը շարունակություն կունենար, և չէր լինի կարճատև հրապուրանք: Բայց դրա պատասխանը ես էլ չունեի: Մեր հարաբերությունները մի քանի ամսվա կյանք ունեին:

Դոկտոր Արոնն առաջին անգամ այդ հետազոտության մասին գրել էր 1997-ին: Նրանք հարցաշարն օգտագործել էին ոչ թե ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար, այլ քոլեջի ուսանողներին մտերմացնելու: Էքսպերիմենտն, իրոք, հաջողվել էր:

Ամիսներ առաջ մի քոլեջում դասախոսություն էի կարդում, մի ուսանող մոտեցավ և ասաց. «Ես փորձարկեցի Ձեր էքսպերիմենտը, չաշխատեց»: Հարցրի. «Դուք նկատի ունեք` չսիրահարվեցի՞ք»: Նա մի պահ դադար տվեց ու .«Դե, նա ուզեց որ ընկերներ մնանք»: «Բայց դուք ավելի լավ ընկերներ դարձաք, չէ՞: Էքսպերիմենտից հետո է՞լ կարծում էիք, որ իրար ավելի լավ ճանաչելու կարիք կա»: Նա գլուխը բացասաբար տարուբերեց: «Ուրեմն՝ աշխատեց»,- ասացի ես: Չեմ կարծում, որ նա այդ պատասխանն էր ուզում լսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել