Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի երկու ատոմային էլեկտրակայաններ են տարհանում: Այս մասին հաղորդում  բելգիական HLN պարբերականը:


Տարհանումն իրականացվում է «Տիանժ» ԱԷԿ-ում, որը գտնվում է երկրի հարավում` Լյոժ նահանգում: Տարհանման պատճառներն անհայտ են:


France Info պարբերականի տվյալներով` տարհանման է ենթարկվում նաև «Դուլ» ատոմակայանը:
Նշվում է, որ Բելգիայում ընդամենը  երկու ատոմակայան է գործում:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայում, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ երկրներում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները` պայմանավորված ահաբեկչության բարձր վտանգով:


Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններից մեկում, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել