Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել և արդեն ուսումնասիրում է Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպածանձանցից մեկի կադրերը տեսահսկման համակարգից, հաղորդում է The Daily Mail-ը:
Իրավապահները փորձում են գտնել հարձակումների հետևում կանգնած հնարավոր կասկածյալներին, և արդեն առնվազն երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելում՝ քաղաքի Հյուսիսային երկաթգծի կայարանի մոտակայքում:
Օդանավակայանի ողջ հատվածում տեղադրված է տեսահսկման համակարգ, այդ թվում նաև ժամանումների սրահում, որտեղ, հաղորդումների համաձայն, տեղի է ունեցել պայթյունը, գրում է լրատվամիջոցը:
Ուսումնասիրվում են նաև մետրոյի Մալբեկ կայարանից ստացված կադրերը, որտեղ պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել:
Բելգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ ահաբեկչական հարձակումներում ներառված ահաբեկիչների մի մասը «դեռ ազատության մեջ է»։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/22/arrest/1970266
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել