168.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովը Բրյուսելի ահաբեկչություններից հետո աշխատակիցների համար անվտանգության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է «դեղինից» մինչև «նարնջագույն», Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին: Իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Բելգիայի վարչապետը պայթյուններն անվանել է ահաբեկչություններ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/22/612566.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել