Panorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքում ոչ մի քանդման աշխատանք չի կարելի իրականացնել, մինչև չլինի նոր, հանրության և պետության կողմից  հաստատված նախագիծ,- Զվարթնոց օդանավակայանի «կլոր» մասնաշենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ժամանակ ասաց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Ըստ նրա, կան Զվարթնոց օդանավակայանի «կլոր»  մասնաշենքի վերակառուցման  մի քանի տարբերակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, կարող են լինել նաև այլ տարբերակներ, սակայն ամեն ինչ պետք է որոշվի հանրության և պետության համաձայնությամբ:

«Պետք է մշակել, գտնել նախագծային լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հանրության և պետության կողմից շահագործման համար»,- ասաց Գ.Ազիզյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել