Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար հա պտղատու այգիներ: Նման տվյալներ է հրապարակել Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
«Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.
1. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր.
- 31-րդ դիտակետից՝ 6.0 խմ/վրկ ելքով,
- Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով:
Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
2. Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



