ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Բրյուսելու տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։
Նա, մասնավորապես, գրել է. «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են եղել, որոնք իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Բելգիական VRT լրատվամիջոցը հայտնում է Բրյուսելի օդանավակայանում առնվազն 13 զոհի և 35 վիրավորի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



