Tert.am-ը գրում է.

Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, ով հայտնի է «Սարդ-մարդը» անունով, երկուշաբթի օրը՝ մարտի 21-ի առավոտյան, բարձրացել է Փարիզի «Լա Դեֆանս» գործնական թաղամասում գտնվող Total երկնաքերը։ Երկնաքերը բարձրանալու համար նրանից պահանջվել է 45 րոպե, հաղորդում է lenta.ru-ն:

 

1994 թվականից ի վեր Ռոբերն արդեն հինգ անգամ բարձրացել է պողպատից և ապակուց բարձրահարկ շենքը, որտեղ գտնվում են Total նավթային կորպորացիայի գրասենյակները: Մինչ այդ նա նույն թաղամասում մի քանի այլ երկնաքերեր է «նվաճել»։


187 մետր բարձրությամբ երկնաքերը բարձրանալու ժամանակ Ռոբերը կրել է մարտի 24-ին նշվող Մազաթափության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված պատկերով վերնաշապիկ։

 

Բարձրանալուց հետո Ռոբերը ձերբակալվել է և հարցաքննվել ոստիկանների կողմից, ինչից հետո ազատ է արձակվել:


Իր «կարիերայի» ընթացքում Ռոբերը բարձրացել է ավելի քան 100 բարձրահարկ շենք, այդ թվում՝ Դուբայի 828 մետր բարձրությամբ «Բուրջ Խալիֆան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել