Tert.am-ը գրում է.

Ճապոնիայի տասնյակ օդանավակայաններում ANA (All Nippon Airways) ավիաընկերության համակարգչային համակարգի խափանման պատճառով երեքշաբթի օրը չեղյալ է հայտարարվել 87 ներքին չվերթ՝ խախտելով ավելի քան 10 հազար ուղևորների ծրագրերը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ավիաընկերության հաղորդագրության համաձայն՝ խնդիրներն առաջացել են ուղևորների գրանցման և տոմսերի առցանց ամրագրման ժամանակ:


ANA-ն ներողություն է խնդրել առաջացրած անհարմարությունների համար և հայտնել է, որ պարզում է համակարգի խափանման պատճառները։

 

Հաղորդվում է, որ ներքին չվերթների ևս չորս ավիափոխադրող՝ Starflyer-ը, Airdo-ն, Solaseed Air-ը և Ibex Airlines-ը, նույնպես զգացել են այդ խափանման առաջացրած խնդիրները, քանի որ օգտագործում են նույն համակարգը, ինչ ANA-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել