Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց էՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 22-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել