- թխվածքաբլիթ - 200 գր
- ընկույզ - 100 գր
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- մեղր - 2 ճ/գդ
- շոկոլադ սև - 400 գր
- կարագ - 100 գր
- կակաո
Պատրաստման եղանակ
- Թխվածքաբլիթը, ընկույզը և սպիտակ շոկոլադը ոչ մեծ կտորների ենք բաժանում։ Դնում ենք մի կողմ։
Մուգ շոկոլադը մանր կտրատում ենք։
- Փոքր կաթսայի մեջ ենք լցնում սերուցքը և ավելացնում ենք կարագն ու մեղրը։

- Դնում ենք կրակի վրա, և խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։ Խառնում ենք այնքան մինչև կարագը լուծվի։ Մուգ շոկոլադը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում ենք տաք սերուցքային խառնուրդը. խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լուծվի։ Ավելացնում ենք թխվածքաբլիթը, ընկույզը և սպիտակ շոկոլադը, խառնում ենք։

- Զանգվածը լցնում ենք սննդային փաթեթով կամ փայլաթիթեղով պատված 20 սմ տրամագծով հանվող ձևամանի մեջ։ 3 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Այնուհետև ձևամանից հանում ենք, դնում ամանի մեջ, և վրան կակաո ցանում։ Նախքան մատուցելը պահում ենք սառնարանում։
Բարի ախորժակ։
- Մատուցվում է: 3 ժամ անց
- Նախն. ժամանակ: 10 րոպե
- Պատրաստման ժամանակ: 15 րոպե
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1556670547994629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




