Lurer.com–ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը ծանուցել է, որ նկարահանվելու Է վեցերորդ «Տերմինատոր»-ը: Նոր ֆիլմում նա պատրաստվում է կատարել գլխավոր դերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով The Independent-ին, այդ մասին Շվարցենեգերը հայտարարել է Ավստրալիայի Իններորդ ալիքին:

«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ընդգծել է դերասանը: Նա հրաժարվել է կինոնկարի սյուժեի հետ կապված մանրամասնություններ հայտնել:

Նոր «Տերմինատորի» վերաբերյալ հաղորդումը կատարյալ անակնկալ է դարձել «Տերմինատոր. գենեզիս» նախորդ ժապավենի ձախողման պատճառով, որը թողարկվել էր 2015 թվականին, նշել է թերթը:

Այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Paramount Pictures ընկերությունը Տերմինատորի մասին նոր ֆիլմը հանել է իր վարձութային գրաֆիկից: Ժապավենը պետք է դառնար «Տերմինատոր. գենեզիս»-ի շարունակությունը և կրում էր «Տերմինատոր 2» աշխատանքային անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել