168.am–ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Twitter սոցիալական կայքում: Այս անգամ նա բախվել է «El Español» պարբերականի խմբագիր Պեդրո Ռամիրեսի հետ: Ռամիրեսը կարծիք է հայտնել, որ Պիկեն պետք է հեռացվեր «Վիլյառեալի» դեմ ձեռքով խաղալու համար: Դա մաքուր դեղին քարտ էր, երկրորդը՝ Պիկեի համար:
Պիկեն էլ հիշել է նույն տուրում կայացած «Ռեալի» ու «Սևիլիայի» հանդիպումը, որտեղ Լուկա Մոդրիչի նկատմամբ խախտման համար նշանակվել է 11-մետրանոց հարված: Պիկեն համոզված է, որ այդ դեպքում 11-մետրանոց չկար: Ֆուտբոլիստը մեղադրել է լրագրողին կողմնապահության մեջ՝ ակնարկելով, որ Ռամիրեսը մադրիդցիների մեծ երկրպագու է:
«Լրագրությամբ զբաղվելիս հանեք ձեր վրայի խաղաշապիկը»,- գրել է Պիկեն:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/22/612038.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
