Եվրամիությունը «վաճառեց հոգին» Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի համար, գրում է The Financial Times-ը։
Ինչպես նշում է պարբերականը, գործարքը չափազանց թույլ է։ Թուրքիայի ջանքերն՝ ուղղված ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա զսպելուն, ակնհայտորեն չեն համապատասխանում նրան, թե ինչ է տալիս ԵՄ-ն դրա փոխարեն. վիզային սահմանափակումների վերացում, դաշինքին անդամակցության շուրջ բանակցությունների արագացում, 3 մլրդ եվրո՝ ի հավելումն արդեն խոստացված 3 մլրդ եվրոյի։
Բացի այդ, FT-ի հոդվածագիրը կասկածում է, որ համաձայնագիրը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, և ենթադրում է, որ այն կվիճարկվի դատական կարգով։ Սակայն անգամ եթե այդ գործարքն օրինական ճանաչվի, կան կասկածներ այն հարցում, որ դրա դրույթները հաջողությամբ կյանքի կկոչվեն։
Ցանկացած մարդ, որը հարգում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կատի այդ գործարքը, եզրակացնում է FT-ն։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/21/eu-turkey/1968953
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



