«Սա պատմական պահ է բոլորիս համար,ուստի շատ մեծ պատասխանատվություն եմ զգում», – լրագրողների հետ կիսվեց փոքր-ինչ հուզված Մովսիսյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, ավելի ճիշտ թեկնածու 1000-րդ քֆուրն արտաբերելու համար դժվար կլիներ ընտրել։ «Իսկապես, երբ պարոն Առաքելյանը առաջին անգամ ընտրվեց, շատերի մոտ կասկածներ կային, թե որն է լինելու նրա դերը խորհրդարանում։ Սակայն նա արագ գտավ իր տարերքը ու հիմա Առաքելի առաքելությունը պարզ դարձավ բոլորի համար։ Բառախաղը պատահական էր», – նշեց Շարմազանովը։
Երկմտելով «համբալ» և «դիշովկա» ուշունցների միջև, պատգամավորը ի վերջո կանգ առավ «դիշովկա»-ի վրա։ «Նախ չէի ուզում շատ կոպիտ հայհոյանք տալ՝ հազար ու մի մարդ կարող է մեզ նայել, երկրորդն էլ հիմա մենք ԵՏՄ անդամ ենք և չպետք է որևէ բան թաքցնենք մեր գործընկերներից», – բացատրեց Մովսիսյանը։
Նստաշրջանի ավարտին նախատեսվում է պարոն Մովսիսյանի այցը մի շարք այլ երկրներ՝ փորձի փոխանակման նպատակով։ «Շատ խորհրդարաններում պատգամավորները ուժ են կիրառում, ծեծ ու ջարդ, իսկ դա անթույլատրելի է։ XXI դարում պետք է կոնֆլիկտները լուծել վերբալ ճանապարհով, առանց բռնի ուժի», – ամփոփեց Մովսիսյանը։
Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2016/03/21/1000th/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել