Առավոտից երեկո Երևանի քաղաքապետի գովքն է արվում... Բարձր գնահատանքի ու դրվատանքի խոսքեր են շռայլվում Տ. Մարգարյանի հասցեին: Խնդրում եմ՝ պատասխանեք՝ որքանով է դա արդարացված, երբ Երևանի բոլոր համայնքներում, առանց բացառության, առաջնային և երկրոդական փողոցներում ահավոր ու կոլապսային վիճակ է տիրում, Աբովյան փ. սկսած մինչև Քանաքեռի բակային և համայնքային ճանապարհները փակ են և «մի բուռ» աղ նույնիսկ չեն ցանում, իսկ հատուկ տեխնիկան առհասարակ բացակայում է: Այնպես որ պետք չէ Հ1-ի նկարահանող խմբի հետ նախապես պայմանավորված նկարահանումներ կատարել իբրև թե փողոցներն են մաքրվում: Շոուներ կազմակերպելով՝ երևանցիների և առհասարակ հարկատու քաղաքացիների համար, որոնց գումարներով էլ ձևավորվում են համայնքային բյուջեները և քաղաքապետի աշխատավարձը, փողոցներն ապահով ու անցանելի չեն դառնա:
Հ.Գ. Չզարմանաք, երբ, ամփոփելով փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, պարզվի` միլիոնավոր դրամներ են ծախսվել և մի քանի հազար տոննա աղ ու մի քանի տասնյակ հատուկ տեխնիկա, սակայն չգիտես ինչու փողոցները դրանից մաքուր չեն դարձել:



