Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «հիասթափությամբ» է ընդունել  Կանադայի կողմից ռուսաստանյան մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու որոշումը և խոստացել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել. տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Հակառակ Ջ.Տրյուդոյի նոր կառավարության` միջազգային ասպարեզում համագործակցության ոգով գործելու վերաբերյալ հայտարարություններին, Օտտավան շարունակել է բացասական տրամադրությունների բորբոքումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Օտտավայի այս քայլը ՌԴ ԱԳՆ-ում, բացատրել են «հայացքը դեպի Վաշինգտոն ուղղելու սովորությամբ և հակառուսական լոբիի պահանջները բավարարելու ցանկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել