Barometer.am-ը գրում է.
Որքա՞ն հաճախ են մարդիկ ստում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10 րոպե խոսակցության ընթացքում մեծահասակների 60% -ը ավելի քան մեկ անգամ ստում է։ Ժեստերի փորձագետ Լիլիան Գլասի "Ստախոսների լեզուն" գրքից այս մի քանի բացահայտման ժեստերը կօգնեն ձեզ հասկանալու թե երբ է ստում դիմացինը։
1. Գլխի դիրքի կտրուկ շարժում
Եթե խոսակցության ընթացքում մարդը հանկարծակի շարժում է գլուխը, երբ նրան ուղիղ հարց եք տալիս, նշանակում է նա ինչ-որ բան խաբում է։ Այդ դեպքում զրուցակիցը փոքր ինչ գլուխը հետ է տանում կամ վերև է նայում, կամ էլ մի կողմ է թեքում։
2. Փոխվում է շնչառության ռիթմը
Սուտ խոսլեու դեպքում մարդիկ սկսում են ծանր շնչել։ Դա կատարվում է ռեֆլեքսորեն։ Իսկ երբ փոխվում է շնչառությունը, նա բարձրացնում է ուսերը, իսկ ձայնը դառնում է ավելի ձանձրալի, հետ քաշված։ Ի դեպ, ստախոսները կարծես շնչակտուր են լինում, քանի որ փոխվում է սրտի բաբախումների հաճախականությունը և արյան հոսքը։
3. Անձը կանգնում կամ նստում է կտրուկ
Հայտնի է, երբ մարդիկ հուզվում կամ նյարդայնանում են, նրանք սկսում են շատ շարժվել, կամ էլ ընդհակառակը՝ անշարժանում են։ Թերևս սա նշան է, որ մարմինը պատրաստվում է առճակատման։ Նորմալ զրույցի ժամանակ բնական է անգիտակից շարժումները։ Բայց երբ նկատում եք անկանոն շարժումներ կամ էլ երբ զրուցակիցը ոչ մի շարժում չի անում, ապա ինչ-որ բան սխալ է։
4. Բառերի կամ բառակապակցությունների կրկնություն
Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են ձեզ ինչ-որ բան համոզել։ Նա փորձում է իր սուտը տեղավորել նաև ձեր մտքում։ Բացի այդ կրկնությունը հնարավորություն է տալիս, այդ ընթացքոմ մտածելու թե հաջորդն ինչ միտք արտահայտի։
5. Զրուցակիցը դիպչում է բերանին կամ էլ թաքցնում է այն
Սա խաբելու տիպիկ նշան է. մարդն ինքնաբերաբար փակում է բերանը և չի ցանկանում պատասխանել հարցին անկեղծ։ Նրանք բառացիորեն փակում են վերբալ հաղորդակցման կապուղին։
6. Ձեռքով ծածկում է մարմնի անապահով մասերը
Սա վերաբերում է օրինակ կոկորդին, կրծքավանդակին, պարանոցին կամ էլ ստամոքսին։
7. Ոտքը ոտքի վրայով անցկանցելը
Մարմինը տիրում է ուղեղին։ Ոտքը ոտքին գցելը , մի քանի վայրկյանից հետո ուղիղ նստելը և նորից նույնը կրկնելը նշանակում է, որ ստախոսի համար անհարմար է, նյարդայնանում է։ Սա նաև նշանակում է, որ դիմացինը ցանկանում է փախչել, ազատելով իրեն ստեղծված իրավիճակից։
8. Չափից շատ տեղեկատվությունը
Երբ մարդը խոսում և խոսում է, և ձեզ փոխանցում է չափից շատ տեղեկատվություն, որը դուք չեք հարցրել նրան, սա խոսում է այն մասին, որ նա խուսափում է ճշմարտությունից։ Ստախոսներին թվում է, որ այդ կերպ նրանք կարող են համոզել դիմացինին։
9. Մարդուն դժվար է դառնում խոսելը
Սա տեղի է ունենում, որովհետև նյարդային համակարգը սթրեսի ժամանակ նվազեցնում է թուքի ներհոսքը և բերանը սկսում է չորանալ։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե նա կծում է շուրթերը խոսելու ընթացքում թե ոչ։
10.Երբ ցուցամատը պարզում է
Նման դեպքերում, երբ մարդ չի կարողանում պաշտպանվել, սկսում է բարկանալ, քանի որ վախենում է որ կպարզեք,որ սուտ է խոսում։ Նման դեպքում նա սկսում է պարզել ցուցամատը ձեր ուղղությամբ։
11.Ձեզ նայում է անշարժ
Երբ մարդիկ ստում են, նրանք հաճախ են կախում իրենց աչքերը։ Սակայն ոմանք, կարող են լրացուցիչ ջանքեր գործադրել պահելու աչքի կոնտակտը՝ վերահսկելով և շահարկելով ձեզ։



