Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի Էլվիրա Իսաևան, որ պետք է թռչեր Դուբայից Դոնի Ռոստով, խուսափել է ավիաաղետից ծնունդը նշելու պատճառով, հայտնում է vesti.ru-ն հղում անելով «Նատալի Թուրս» տուրիստական ընկերության փոխտնօրեն Անդրեյ Սավոստյանովին:

Ըստ փոխտնօրենի, իրենց հաճախորդուհին 4 օրով էր մեկնել Դուբայ և ավիաաղետի օրը ընկերուհու հետ նշում էր ծննդյան օրը և ուշ վերադառնալով հյուրանոց ուշացել է ինքնաթիռից:

Այժմ Էլվիրա Իսաևան գտնվում է Դուբայում և «Նատալի Թուրս» տուրիստական ընկերության Դուբայի գործընկեր «Ալֆա Տուրը» -ը հոգալու է նրա այնտեղ գտնվելու ծախսերը մինչ նա կվերադառնա:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել