Այնպես չէ, որ այս դերը խաղացի ու ես արդեն դերասան եմ. Գեւորգ Մարտիրոսյանը՝ «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելու մասին

Life.panorama.am-ը գրում է.


«Ֆուլ հաուս»-ում Գեւորգ Մարտիրոսյանի մասնակցության մասին Life.panorama.am-ը պատմել է, երբ երգիչը բոլորովին նոր էր ստացել մասնակցության առաջարկը, իսկ այսօր արդեն նաեւ դերասան հանդես եկող երգիչը պատմել է նկարահանումների ընթացքից եւ դժվարություններից:

«Իմ կերպարը «Ֆուլ հաուս»-ում դեռեւս չի հայտնվել, բայց իմ տեսարանների նկարահանումների մի մասն արդեն արվել են եւ հուրախություն ինձ՝ ամեն ինչ բարեհաջող է ընթացել: Թե որքանով եմ կարողացել ինձ դրսեւորել որպես դերասան, կդատի հեռուստադիտողը, ում կարծիքը շատ կարեւոր է ինձ համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գեւորգ Մարտիրոսյանը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է անձամբ իր խաղը գնահատում, երգիչը նկատեց, որ ոչ մի անգամ պատրաստի վիճակով չի դիտել իր մասնակցությամբ սերիաները:

Գեւորգ Մարտիրոսյանի համար աշխատանքային նոր միջավայրին ինտեգրվելը շատ հեշտ է ստացվել.

«Քանի որ գրեթե բոլորին ծանոթ էր, շատերի հետ մինչ «Ֆուլ հաուս»-ն էլ լավ ընկերներ էինք, ուստի ինձ համար նոր միջավայրին ինտեգրվելը ոչ մի խնդիր չառաջացրեց, բայց պետք է հատուկ նշեմ, որ իսկապես բարձր եմ գնահատում «Ֆուլ հաուս»-ի ներքին՝ շատ ջերմ մթնոլոտը»,- նշեց նա:

Գեւորգ Մարտիրոսյանին դերասանական ունակությունները ճիշտ ցուցադրելը այնքան էլ հեշտ չեն տրվել.

«Ըստ իս՝ ոչինչ էլ հեշտ չէ, ինձ համար որպես դերասան ներկայանալը առաջին հերթին անսովոր էր, հուսամ՝ ընթացքում ավելի լավ կյուրացնեմ այս դերը եւ առհասարակ դերասանի աշխատանքը, բայց պետք է շեշտեմ, որ ես ինձ դերասան չեմ համարում, այնպես չէ, որ այս դերը խաղացի ու ես արդեն դերասան եմ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել