_88851746_88851745Armenpress.am-ը գրում է.

Ստամբուլում ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորված 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է:

Ընտանիքի անդամները ժամանել են հիվանդանոց՝ նրա մոտ գտնվելու այս դժվար պահին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով՝ Խաչանյանն աշխատում է դեպքի վայրի մոտակայքում:

Ստամբուլի կենտրոնում՝ Իստիքլալ պողոտայում այսօր ահաբեկչական պայթյունին զոհ է գնացել 5 մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել