Tert.am-ը գրում է.
Մարդկանց միշտ էլ հետաքրքրել է այն հանգամանքը, թե թռիչքի ժամանակ երբ են քնում օդաչուները, գրում է mirror.co.uk-ը և հավելում, որ երկարաժամյա թռիչքների ժամանակ օդաչուները անշուշտ քնում են:
Օդանավի անձնակազմը բաղկացած է նվազագույնը երկու օդաչուից: Նրանցից մեկը հանդիսանում է օդանավի ղեկավարը, իսկ մյուսը հետևում է ինքնաթիռի տեխնիկական հատվածին:
«Օդաչուներից մեկը կարող է քնել, եթե երկրորդ օդաչուն գտնվում է օդաչուների համար նախատեսված խցիկում, իսկ միաժամանակյա հանգիստ չի թույլատրվում»,- նշում է պարբերականը հղում անելով aviation.stackexchange.com-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/19/pilot-sleeping/1967895
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



