Life.panorama.am-ը գրում է.
Հայտնի Կոկո Շանելը կարող էր նացիստական Գերմանիայի գործակալ լինել, ինչի մասին վկայում են ֆրանսիական հատուկ ծառայությունների արխիվները։
Համապատասխան փաստաթղթեր են պահպանվել Վենսեն ֆրանսիական ամրոցում, որոնք երկար ժամանակ հասանելի չեն եղել հետազոտողներին։ Արխիվում, մասնավորապես, եղել են թղթապանակներ, որոնք նվիրված են եղել առանձին հայտնի դեմքերին, որոնց թվում է նաև հայտնի մոդելյոր Կոկո Շանելը։
Ըստ դրանց՝ Կոկոն եղել է Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանատան կցորդ բարոն Գյունետ ֆոն Դինկլագեի սիրուհին 1935 թվականին։ Ըստ պատմաբանների, որոնք ուսումնասիրել են արխիվը, Կոկո Շանելը այնտեղ գրանցված է եղել որպես Աբվերի (գերմանական հետախուզության և հակահետախուզության գերատեսչություն) գործակալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/03/19/chanel/457300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել