Գերեզմանատանը ծանոթին խմացրել և գրպանից 400.000 դրամ են գողացելBarometer.am-ը գրում է.

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գերեզմանատանը խմացրել են 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին և գողացել նրա մոտ եղած 400.000 դրամը:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 15-ին, ժամը 18.30-ին, Նուբարաշենի տրիկոտաժի Ֆաբրիկայի մոտ իր "ՎԱԶ-2106" մակնիշի ավտոմեքենայի սրահում են գտնվել ծանոթներ` Լուսինեն, Հովհանն ու "Իշտո" մականունով Գևորը, ովքեր օգտվելով իր հարբած լինելու հանգամանքից` գրպանից գողացել է 400.000 դրամ:

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Լուսինեն 1981 թ. ծնված Լուսինե Պ.-ն է, Հովհանը` 1958 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, իսկ "Իշտոն"` 1977 թ. ծնված Գևորգ Գ.-ն:

Լուսինե Պ.-ն և Հովհաննես Գ.-ն ներկայացել են բաժին և տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել