kanadaAraratnews.am-ը գրում է.

Կանադայի կառավարությունը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցուցակը: Այդ մասին, «Ինտեֆաքս»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության կայքը: «Այս քայլերով մենք աջակցում ենք առավել լայն միջազգային ջանքերին՝ գտնելու Ուկրաինայում դիվանագիտական ճգնաժամի լուծումը»,- մեջ բերվում է Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հաղորդագրությունից: Դիոնն ընդգծել է, որ պատժամիջոցները չեն հանվի, մինչև Ռուսաստանն ամբողջությամբ չկատարի Մինսկի համաձայնագրի իր պարտավորությունները:

Կանադայի ընդլայնված պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել 2 բանկ, 8 բաժնետիրական ընկերություն և 2 ֆիզիկական անձ՝ Էդուարդ Իոֆֆեն և Ալեքսանդր Օմելչենկոն: «Կալաշնիկով» կոնցեռնի կայքը հաղորդում է, որ Իոֆֆեն կոմերցիոն հարցերով գլխավոր տնօրենի տեղակալն է, իսկ Օմելչենկոն՝ արտահանման վաճառքի գծով տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել