1. Մարդիկ հիշում են միայն առաջին և վերջին բառերը, հաճախ ուշադրություն չդարձնելով նրան, թե ինչ է ասվում մեջտեղում: Հաշվի առեք այս հանգամանքը բանակցությունների ժամանակ, սկզբում նշեք թեման, իսկ վերջում ամփոփեք էությունը:2. Երբ մարդիկ ժպտում են, նրանք իրար ավելի մոտ են զգում: Գործնական հանդիպման ժամանակ չի խանգարի մի փոքր հումորը:
3. Խոսեք միայն <<ապրանքի>> մասին, ուրիշ ոչինչ: Կարճ ներկայացում, հստակ առաջարկ:
4. Եթե դուք հարց եք տվել, իսկ զրուցակիցը մինչև վերջ չպատասխանեց հարցին, մի ընդհատեք նրան, լուռ սպասեք պատասխանին: Այդպիսով կարող եք ավելի լավ հասկանալ նրա տեսակետը:
5. Մարդկանց մեջ հաճախ տպավորվում են ոչ թե խոսքերը, այլ իրենց զգացումները հանդիպման ժամանակ: Հոգացեք այն մասին, որ տպավորությունը հանդիպումից լինի ձեզ համար նպաստավոր:
6. Ուշադրություն դարձրեք զրուցակցի ոտքերին: Եթե նկատել եք, որ նրա ոտքերը թեքված են հակառակ կողմ, սա կարող է հստակ նշան լինել այն բանի, որ զրուցակիցը հակված չէ ձեզ լսել և պետք է կրճատել խոսակցությունը:
7. Երբեմն գործընկերների համար վստահությունը ավելի կարևոր է, քան գիտելիքները:
8. Ձեր ծրագրի շնորհանդեսի ընթացքում կանգնեք ուղիղ, մի թաքցրեք ձեռքերը, այս ամենը ազդում է խոսքի ընկալման վրա:
9. Հանդիպմանը մի ներկայացեք անպատրաստ, աշխատեք իմանալ ավելին զրուցակցի մասին, դա կօգնի, որ խոսակցությունը լինի իմաստալից:
10. Զրուցակցի դիրքի արտացոլումը դեռ աշխատում է, եթե գործընկերը նստած է ոտքերը խաչած, կրկնեք նույնը: Այդպիսի վարքը ազդում է մարդու ենթագիտակցության վրա և ստեղծում է ավելի հարմարավետ միջավայր զրույցի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



