12134879626_6fbd5114c3_b

Մատյո Ռիկարը ֆրանսիացի հեղինակ է, ով գրում է բուդիզմի մասին, լուսանկարիչ և թարգմանիչ և նաև բուդայական վանական: Մամուլում Մատյո Ռիկարին անվանում են «Աշխարհի ամենաերջանիկ մարդ»:

Մենք որոշեցինք կիսվել մի մարդու խորհուրդներով, ով իրոք գիտի թե ինչ է երջանկությունը.

  1. Անընդհատ մի մտածեք միայն Ձեր մասին: Երբ ձեր մտքերը պտտվում են միմիայն ձեր սիրելի եսի շուրջը՝ վերջնական արդյունքում այն չափազանց հոգնեցնում է: Դուք սկսում եք աշխարհն ընկալել որպես պոտենցիալ սպառնալիք ձեր ներքին աշխարհին: Պետք է փորձել լինել ավելի բարյացկամ, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է թույլ տալ մարդկանց «նստել ձեր ուսերին»:
  2. Սկսեք մարզել ձեր գիտակցությունը: Ինչպես մարաթոնի մասնակից, ով պետք է տքնաջան աշխատի, որպեսզի կարողանա վազել մի քանի հարյուր կիլոմետր՝ մեր գիտակցությունը, երջանիկ դառնալու համար, նույնպես ինտենսիվ մարզման կարիք ունի: Ռիկարը կարծում է, որ երջանկության հիմնական բաղադրիչներն են՝ բարյացկամությունը, ուշադրությունը և էմոցիոնալ հավասարակշռությունը: Ընդունեք դրանք որպես ունակություններ, որոնց պետք է տիրապետել:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել