Tert.am-ը գրում է.

14.00 Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ստամբուլի կենտրոնում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Գործակալության հաղորդմամբ՝  Ստամբուլի երկնքում պտտվում են ոստիկանական ուղղաթիռները:

 

Գործակալությունը հայտնում է նաև, որ հեռուստատեսային կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում տարածքից:

 


Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

 

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Բեյօղլու թաղամասում՝ Իսթիքլյալ փողոցում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկները։ Դեպքի վայր են մեկնում շտապօգնության մեքենաները։ Պատճառները դեռ հայտնի չեն։

 

Դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 7-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել