Բոլորն էլ ցանկանում են լավ տեսք և ամուր առողջություն ունենալ: Շատ կարևոր է, որ Ձեր մաշկը գեղեցիկ փայլի: Դրա համար կարևոր է հետևել ինչպես արտաքինին, անպես էլ նաև ներքին: Փոխեք Ձեր սննդակարգը, հետևեք սննդակարգին և շուտով կստանաք գոհացուցիչ արդյունքներ: Ահա Ձեզ ենք ներկայացնում 7 օգտակար մթերքներ:
Սպանախ

Սպանախը իր մեջ պարունակում է սնուցող տարրեր, որոնք կարևոր են մաշկի համար: Ինչպես նաև պարունակում է ծերության դեմ հակաօքսիդներ: Սպանախը հարուստ է նաև C վիտամինով: Այս վիտամինը հարուստ է մաշկը վերականգնող տարրերով: Մաշկը դառնում է ավելի էլաստիկ: Սպանախը հարուստ է նաև վիտամին A-ով , որը օգնում է սնուցել մաշկը և մազերը:

1

Լոլիկ

Բացի վիտամին C-ից լոլիկը հարոււստ է լիկոմինով, որը հակաօքսիդանտ է և պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Օգտագործեք լոլիկ և ոչ մի կնճիռ, բծեր և չորություն Ձեզ չեն սպասվում:

2
Գազար

Գազարը հարուստ է բետտա-կարոտինով, որը շատ կարևոր է մաշկի առողջության համար: Այն մասնակցում է մաշկի վերականգնման գործընթացին: Այս պրովիտամինը հակազդում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին:

3

Յոգուրտ

Յոգուրտը, ինչպես այլ կաթնային մթերքները, պարունակում են վիտամին A, որը արդեն ինչպես գիտենք շատ օգտակար է մաշկի համար: Յոգուրտը շատ օգտակար է նաև ստամոքսի համար, իսկ ով ունի առողջ ստամոքս, նա ունի նաև առողջ մաշկ:

4

Հապալաս

Հապալասը պարունակում է մեծ քանակությամբ հակօքսիդանտներ, որոնք օգնում են չեզոքացնել ճառագայթները: Հապալասը հարուստ է նաև C վիտամինով, որը ամրացնում է և առաձգական է դարձնում մաշկը:

5

Սաղմոն

Սաղմոնի միսը պարունակում է օմեգա-3 ճարպաթթու: Սա հակազդում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին և մաշկի չորությանը:

6

Ընկուզեղեն

Ընկուզեղենը պարունակում է օմեգա-3 ճարպաթթու, որի շնորհիվ մաշկը դառնում է ավելի նուրբ և երիտասարդ:

7

Ներառեք այս 7 մթերքները Ձեր սննդակարգում և մեկընդմիշտ կմոռանակ մաշկի հեր կապված խնդիրների մասին: Կիսվեք այս կարևոր նյութով Ձեր ընկերների հետ և նրանք նույնպես կունենան գեղեցիկ և փայլուն մաշկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել