Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ճամբարներին։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը, ըստ որի՝ հետախուզական տվյալներ ստանալուց հետո հարվածներ են հասցվել Սինաթի, Հաֆթանի ու Գարայի շրջաններին։ Դա տեղի է ունեցել երեկ՝ ժամը 20.40-22.00-ին։
Թուրքական օդուժի թիրախում են գտնվել քուրդ զինյալների թաքստոցները, զինապահեստները և այլն։ Հարվածները հասցվել են F-16, F-4 2020 և այլ տիպի 20 ինքնաթիռներով։ Բացի այդ, այսօր առավոտյան ժամը 06.50-07.40-ին 10 ինքնաթիռներ հարվածել են Հաքուրքի շրջանում գտնվող PKK-ի դիրքերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



