Այդ երևույթը բնորոշվում է՝ երկրի ու ժողովրդի բարեկեցության մակարդակի ռեկորդային աճով՝ 1950-1973թթ., տարեկան ապահովելով՝ 10% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերոնշյալ ցուցանիշն՝ այդ ընթացքում, աշխարհում համարվում էր ամենաբարձրը:
Իհարկե, գոյություն ունեին մի շարք հիմնական պատճառներ, որոնք էլ նպաստեցին երկրի՝ այդչափ ինտենսիվ զարգացմանը, դրանք էին.
ցածր հարկային դրույքաչափերը, որոնք խթանեցին գործարարությունը՝ բոլոր մակարդակներում:
Տնտեսության տարբեր ճյուղերում՝ նոր տեխնոլոգիաների ակտիվ ներդրումները և արտերկրի փորձի արդյունավետ տեղայնացումը:
Արհմիությունների գործունեության զարգացումը, որն ապահովեց՝ բնակչության սոցիալական պաշտպանություն և աջակցություն:
Հողային բարեփոխումները, որոնք իրականացվել են՝ 1947թ-ին, երկրի գյուղացիներին հնարավորություն ընձեռեցին՝ մասնավորեցնել նախկինում վարձակալության սկզբունքով օգտագործվող հողատարածքները:
Դրամական զանգվածի կարգավորումը:
Թողարկվող արտադրանքների որակի վերահսկման արդյունավետ համակարգի ձևավորում:
Վերոնշյալ բոլոր քայլերը, ոչ միայն մեծ ձեռքբերում էին տեխնոլոգիական զարգացման առումով, այլև՝ ապահովեցին արդյունավետ փոխգործակցություն՝ երկրի կառավարության և գործարար հատվածի միջև: Երկրի ազգային արտադրողին աջակցությունը, երաշխավորեց կայուն աշխատատեղերի ապահովում՝ վարձու աշխատողների համար:
Ճապոնիայի աննախադեպ տնտեսական աճը պայմանավորված էր նաև՝ ոչ պակաս կարևոր մի հանգամանքով, այն է՝ 1960-ական թվականներին, ԱՄՆ-ի բանակային զորքերի կողմից, հետպատերազմյան պայմաններում՝ ճապոնական տարածքների բռնազավթումը: Ինչն էլ իր հերթին նպաստեց երկրի արտաքին քաղաքականության կոմնորոշմանը՝ դեպի արտահանում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի կողմից վարկերի տրամադրման շնորհիվ:
Հատկանշական է նաև, որ երկրորդ աշխարհամարտից հետո, Ճապոնական պետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները, իրենց հերթին՝ ապահովեցին քաղաքական կայունություն երկրի ներքին քաղաքական դաշտում, ինչն էլ իր՝ ակնհայտ բարերար ազդեցությունը թողեց երկրի տնտեսության վրա՝ ապահովելով երկրի տնտեսական ազատությունների բարձր ցուցանիշ:
Գոյություն ունի տեսակետ, համաձայն որի՝ Ճապոնական հրաշքի կենսագործման առումով, իր ուրուն դերակատարությունն ունեցավ՝ ազգային հոգեկերտվածքը, որն առանձնանում է՝ էթիկայի կանոնների խստագույնս պահպանմամբ և հիերարխիայի նկատմամբ՝ ընդգծված հարգանքով, ինչպես տարիքային, այնպես էլ պաշտոնական: Բացի այդ, ճապոնացիներին բնորոշ են այնպիսի որակները, ինչպիսին աշխատասիրությունն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205886954237223
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել