FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար ինքնաթիռի օդաչուները չեն լսել Դոնի Ռոստովի օդանավակայանի դիսպետչերներին եւ որոշել են վայրէջքի գնալ: Դիսպետչերները ողջ գիշեր աչքները չեն կտրել մոնիտորներից: Մարտի 18-ի երեկոյից այդ տարածքում ուժեղ քամի է եղել, ուստի օդանավակայանն աշխատել է փաստացի եղանակային պայմաններում: Օդաչուներն իրենք են որոշել վայրէջք կատարել, թե ոչ: Գիշերը ժամը 1.30-ից Ռոստովի օդում պտտվել է FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որը զբոսաշրջիկների էր տեղափոխում Դուբայից: Օդանավը մեկը մյուսի հետեւից պտույտներ է գործել, բայց օդաչուն այդպես էլ չի համարձակվել վայրէջքի գնալ: Քիչ անց նրան է միացել եւս մեկ օդանավ, որը ժամանում էր Մոսկվայից: Վերջինիս հրամանատարը փորձել է վայրէջք կատարել, սակայն ուժեղ քամու հարված ստանալով որոշել է վայրէջք կատարել Կրասնոդարում: Նրանից հետո Դոնի Ռոստովից «հաջողությամբ» օդ է բարձրացել Խուջանդ մեկնող օդանավը, հաղորդում է Lifenews-ը:

3:40-ին Boeing-737–ի հրամանատարն այնուամենայնիվ որոշել է ռիկսի գնալ՝ նա մտել է թռիչքուղի, սկսել է վայրէջք կատարել, բայց վերջին պահին մտափոխվել է:

«Փչում էր հարավարեւմտյան քամի՝ վայրկյանում 25-30 մետր արագությամբ, մառախուղ էր ու անձրեւ,- ասում է ավիահանգույցի աշխատակիցը,- Բայց օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել: Նա սկսել է իջնել գրեթե 9 հազար մետր բարձրությունից՝ իջնելով մինչեւ 4 հազար մետր, որից հետո սկսել է մոտենալ վայրէջքի ուղուն: Ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ չի կարող ուժեղ քամու պայմաններում առաջին իսկ փորձից իջեցնել օդանավը, նա որոշել է երկրորդ պտույտի գնալ»:

3:50-ին դիսպետչերները ստացել են հրամանատարի վերջին հաղորդագարությունը: «Երկրորդ պտույտին եմ գնում»: Բոյինգը մանեւրից բարձրացրել էր քթամասը, որից հետո այն բառացիորեն կտոր կտոր էր եղել: Ողջ մնալու հավանականություն չկար:

«Ցավոք, վայրէջքի ժամանակ ուժեղ քամու պատճառով օդանավը հայտնվել էր ուժեղ մրրկայնության գոտի ու օդաչուն չի կարողացել ղեկավարել օդանավը»- ենթադրում է փորձագետը,- Օդաչուն փորձել է օդանավը վեր բարձրացնել, բայց 300կմ/ժ ը գերազանցող արագության դեպքում ու մոտավորապես 200-250 մետր բարձրության վրա քթամասը վեր է ցցվել ու ընկել է գետնին, պայթելով օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Ավիավթարից զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 55 ուղեւորները ու անձնակազմի 6 անդամները: Մեծ մասը Ռոստովի բանկիչներ էին, որոնք հանգստանալու էին մեկնել Արաբական էմիրություններ: Ուղեւորներից չորսը երեխաներ էին, երեքը՝ օտարերկրացիներ: Վթարի մասին արդեն տեղեկացրել են այդ երկրների դեսպանատներին:

 Փրկարարները արդեն գտել են սեւ արկղերից մեկը, այն տվել են վերծանման մասնագետներին:

Ավիավթարի փաստով Դոնի Ռոստովում Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Երթեւեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը երկուս եւ ավելի մարդու մահվան պատճառ է դարձել» հոդվածով: Գործն արդեն վարույթ է վերցվել:

Քննիչները ավանդաբար մի քանի վարկած են մշակում: Մարդկային գործոնը՝ «Բոյինգի» օդաչոների ու ավիադիսպետչերների սխալը, նաեւ տեխնիկական գործոնը՝ օդանավի կամ նավիգացիոն սարքավորումների անսարքությունը: Առայժմ առաջնային է համարվում օդաչուների սխալը: Առայժմ հասկանալի չէ,թե ինչով է առաջնորդվել օդանավի հրամանատարը, երբ որոշել է այնուամենայնիվ վայրէջք կատարել Ռոստովում նման քամու դեպքում: Բայց այն, որ նա վերջին պահին որոշել է երկրորդ պտույտն անել, կարող է վկայել այն մասին, որ նա այնուամենայնիվ զգացել է վտանգը:

Ավիացիոն փորձագետները նույնպես հակված են այն վարկածին, որ օդանավի վթարի պատճառը կարող էին լինել եղանակային վատ պայմանները ու օդաչուի սխալը:

Ռադիոտեղորոշիչ սարքերի տվյալների մշակման արդյունքում պարզվել է, որ FZ-981 չվերթի օդաչուն որոշել է չթռչել Կրասնոդար, ինչպես խորհուրդ էին տալիս դիսպետչերները, այլ վայրէջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Սակայն ամեն ինչ օրենքով է եղել. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ավիացիոն կանոնները օդանավի հրամանատարին իրավունք են տալիս ինքնուրույն որոշել՝ հեռանալ պահեստային օդանավակայա՞ն, թե՞ վայրէջք կատարել տվյալ օդանավակայանում:

Ռոստովի ավաիհանգույցի օդային տեղաշարժի կազմակերպության ծառայությունից հայտնել են, որ Boeing 737-800-ի օդաչուն վայրէջքի թույլտվություն է խնդրել, եւ ստացել է առաջարկ՝ վայրէջք կատարել Կրասնոդարի օդանավակայանում: Boeing-ի օդաչուի հնարավոր սխալն այն է եղել, որ երկրորդ պտույտը գործելու որոշում կայացնելուց հետո ժամանակից շուտ է սկսել բարձրություն հավաքել: Այդ պահին ծանր օդանավը իներցիայով դեռ շարունակել է իջնել: Օդից բարձրությունը եղել է 10 մետր, ուստի նա մարմնով դիպել է բետոնե թռիչքուղուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել