ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունը, բքի պատճառով շարունակում է փակ մնալ նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:


Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել