Մարտի 18-ին ԼաԳալլերիա Լյուքս դասի հագուստի խանութ-սրահները Անտիկյան Գալլերի ցուցասրահի հետ համատեղ հանրությանը ներկայացրեցին «Կինը, որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով հայազգի ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը:
«Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր տնօրեն Արմինե Անտիկյան նշեց, որ սա ԼաԳալլերիա խանութ սրահի նախաձեռնությունն է. «Նրանք ժամանակակից հայ արվեստ են ներկայացնում իրենց խանութ սրահներում: Սա առաջին դեպքը չէ, շատ հետաքրքիր և ոչ ստանդարտ նախաձեռնություն է: Այս անգամ մեզ համախմբեց կանանց մեկ ամսյակը, սրահներում ներկայացված են յոթ արվեստագետների աշխատանքներ, որոնցից վեցը հայ են»:

«Իմ աշխատանքները փոքր չափի են` ձուկը, մեղուն, թիթեռը և պարուհին: Շատ կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն է, որն այսօր արդեն երկրորդ անգամ է ԼաԳալլերիայում ցուցադրվում և սա կարծես գեղեցիկ ավանդույթ է դառնում: Ինքն իրենով ցուցասրահ չէ, բայց այստեղ ստեղծվում են այն պայմանները, որ դառնում է և ցուցասրահ և նորաձևության տուն»,-նշում է քանդակագործ Արա Ալեքյանը

ԼաԳալլեիա խանութ-սրահում կարելի է տեսնել Թենի Վարդանյանի արվեստի թափանցիկ ու անթափանցը, երբեմն էլ խորը փիլիսփոայական շերտերը, Սարգիս Համալբաշյանի ազգային ու համամարդկային պատմությունները, Արշակ Սարգսյանի` երևակայական հագուստներն ու պատմությունները, Արարատ Սարգսյանի յուրաքանչյուրիս հոգու դրախտը մատնանշող քարտեզները, Բրունո Բրունիի կրքոտ ու սիրառատ բնորդուհիները, Արա Ալեքյանի բնության պատառիկները և Մարինա Դիլանյանի խորհրդավոր կոմպոզիցիաները:












Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը, Հյուսիսային պողոտա 3 հասցում տեղակայված ԼաԳալլերիա Լուքսային հագուստի խանութ-սրահներում:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի



