Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր տեղի ժամանակով 03։50-ին վթարի ենթարկված Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուի վերջին խոսքը անգլերեն լեզվով արված «եկրորդ անգամ եմ վայրէջքի գնում» արտահայտությունն է եղել, հաղորդում է gazeta.ru-ն:
Մինչ այդ, համաձայն դիսպետչերների հետ օդաչուի խոսակցության ձայնագրության` ինքնաթիռի անձնակազմը խնդիրների և անսարքությունների մասին չի հաղորդել:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:
Ինքնաթիռը իջնելիս չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 հեռավորության վրա, ինչի հետևանքով մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել։
Այս պահին որպես պատճառ դիտարկվում են վատ եղանակային պայմանները, ահաբեկչության վարկածը բացառվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



