Panorama.am-ը գրում է.
Արցախյան ազատամարտի մասնակից, կոչումով գնդապետ Երևանյան դպրոցներից մեկի 57-ամյա ուսուցիչը, որը մեղադրվում է 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, կենթարկվի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց գնդապետի փաստաբան Լիանա Բալյանը:
Վերջերս տեղի ունեցած դատական նիստում, որն անցկացվում է դռնփակ, փաստաբանը միջնորդել է դատահոգեբանական փորձաքննություն կատարել և իր պաշտպանյալի, և տուժող ճանաչված աղջկա նկատմամբ:
Եվ մեղադրանքը պաշտպանող դատախազը, և տուժող կողմը առարկել են, սակայն, փաստաբանի ներկայացմամբ, դատարանը բավարարել է միջնորդությունը: Դատարանի որոշմամբ, տուժող ճանաչված աղջկա նկատմամբ հոգեբանական ամբուլատոր փորձաքննություն է նշանակվել, իսկ գնդապետի նկատմամբ՝ դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



