Առաջիկա 10-15 տարիներին աշխարհում կհայտնվեն համակարգիչների նոր տեսակներ՝ հայտարարել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Այս մասին սոցցանցի հիմնադիրը հայտարարել է մարտի 19-ին China Development Forum 2016 ֆորումի կուլիսներում՝ փոխանցում է TASS-ը:
«Ներկայում կան սեղանի համակարգիչներ, նոթբուքեր և սմարթֆոններ: Սակայն յուրաքանչյուր 15 տարին մեկ հայտնվում է նոր հաշվիչ պլատֆորմ»,- ասել է նա:
Նա այդ միտքը արտահայտել է խոշորագույն առցանց-ռիթեյլերներից մեկի՝ Alibaba-ի հիմնադիր Ջեկ Մայի հետ զրույցում: «Ոմանք անհանգստանում են, որ մեքենաները մարդկանց դուրս կմղեն, և նրանք աշխատանք չեն ունենա: Սակայն մեքենան հազիվ թե լինի այնպիսին, ինչպիսին մարդն է: Ինձ թվում է՝ չարժե անհանգստանալ»,- ի պատասխան՝ ասել է գործարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



