Tert.am-ը գրում է.
Դոնի Ռոստովում Flydubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737 օդանավի կործանմանհարցում ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։ Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունում։
«Նման վարկածը քիչ հավանական է, անգամ՝ բացառված։ Հիմնական պատճառների թվում այն չի դիտարկվում։ Այդտեղ ավելի շատ տեխնիկական պատճառներն են»,- ասել է աղբյուրը։
ՌԴ Քննչական կոմիտեն վթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։
Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել։ Այն Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։



