4361882756_9e7f098588Կանադան ընդլայնել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ հայտարարել է երկրի արտգործնախարար Ստեֆան Դիոնը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Ընդլայնված ցուցակում հավելյալ ներառվել են 10 իրավաբանական և 2 ֆիզիկական անձինք։

Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի կառավարության որոշումն աջակցում է ընդարձակ միջազգային ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ լուծման որոնմանը։

Կանադայի արտգործնախարարը նաև հավելել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի վրայից չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական իշխանությունը լիովին չի իրագործել Մինսկի համաձայնագրերով նախատեսվող իր պարտավորությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել