Ֆիլիպինների 35-ամյա բնակիչ Հերբերտ Չավեսը մի քանի հազար դոլար է ծախսել՝ նմանվելու համար իր կուռքին՝ Սուպերմենին:

Չավեսը ենթարկվել է 13 պլաստիկ վիրահատության՝ քթի և ծնոտի ձևը փոխելու համար:

Նա նույնիսկ սպիտակեցրել է մաշկը: Տղամարդը փողոց է դուրս գալիս բացառապես սուպերհերոսի հագուստով:
Սուպերհերոսի կերպարն այնքան ուժգին է տպավորել նրան, որ նա որոշել է իր կյանքը նվիրել նրան նմանվելուն:

Ֆիլիպինցին շրջում է հարազատ քաղաքի փողոցներով, սովորեցնում երեխաներին իրենց լավ դրսևորել:

Նա իր պաշտելի կերպարին նմանվելու համար մոտ 7000 դոլար է ծախսել:

Ի դեպ, Ֆիլիպիններում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 300 դոլարը:


Իր արտաքինից բացի՝ Հերբերտ Չավեսը հայտնի է Սուպերմենի ֆիգուրների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



